ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Զինանշան

ՖԱ Բարսելոնան իր հիմնադրման առաջին օրվանից ունեցել է իր զինանշանը, որը թիմի ֆուտբոլիստները երկար տարիներ մեծ հպարտությամբ կրել են մարզաշապիկների վրա: Սկզբում այն իրենից ներկայացնում էր Բարսելոնա քաղաքի զինանշանը, որը շրջապատված էր դափնու և արմավենու ճյուղերով, գագաթին թագ էր, իսկ թագի վերևում` չղջիկ: Նպատակն էր ընդգծել Ակումբի կատալոնական արմատները:

1908 թվականին Ակումբի հիմնադիր Ժոան Գամպերը դուրս բերեց Բարսելոնային լուրջ ճգնաժամից, ինչից հետո որոշում կայացվեց, որ նոր զինանշան է պետք: 2010 թվականին մրցույթ հայտարարվեց, որում հաղթեց Կարլես Կոմամալան, ով 1903 - ից 1912 թվականներին հանդես էր եկել կատալոնական թիմում, բժշկություն էր ուսումնասիրում համալսարանում և միաժամանակ հիանալի նկարիչ էր:

Նրա ստեղծած զինանշանը մինչ օրս խորհրդանշում է Բարսելոնան: Իհարկե, այն ժամանակի ընթացքում որոշ փոփոխությունների է ենթարկվել, սակայն պահպանել է բուն էությունը: Զինանշանի վերին ձախ մասում Սուրբ Գեորգիի խաչն է, որի կողքին սենյերան է` Կատալոնիայի դրոշը: Ստորին հատվածն ամբողջությամբ Բարսելոնայի գույներն են` կապույտ և կարմիր, իսկ կենտրոնում ֆուտբոլային գնդակ է:

Բարսելոնայի ներկայիս զինանշանը հաստատվել է 2002 թվականին: Փոփոխությունները կատարել է հայտնի կատալոնացի դիզայներ Կլարետ Սերահիման, ում առջև խնդիր էր դրված ավելի պարզեցնել զինանշանը, որպեսզի այն ավելի հեշտ տարածվի աշխարհում:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 9 23 2 21
2 Ատլ. Մադրիդ 9 20 5 22
3 Ռեալ Մադրիդ 9 19 9 18
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին