Կանոնակարգ

Կանոնակարգ

 


Կայքին կարող են անդամակցել Բարսելոնա ֆուտբոլային ակումբի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող բոլոր անձինք, անկախ ակումբային պատկանելությունից, այլ ակումբների նկատմամբ վերաբերմունքից, տարիքից, սեռից, ազգությունից և քաղաքական հայացքներից:

 

Նախքան կայքին անդամակցելը և քննարկումներին մասնակցելը խնդրում ենք ծանոթանալ անդամակցության և մասնակցության կանոններին:


Անդամակցության և Մասնակցության Կանոններ 

 

1. Հնարավորինս հաճախ օգտագործել հայկական տառատեսակներ, քանի որ դա մեր մայրենի լեզվի տառատեսակներն են:

 

2. Պահպանել Բարսելոնա ակումբի, ակումբի ղեկավարության, խաղացողների և մարզիչների նկատմամբ կոռռեկտ վերաբերմունքը: Խստորեն արգելվում է վերոնշյալ անձանց և ակումբի նկատմամբ վիրավորական գրառումներ, բացասական կարծիքներ և նկարներ տեղադրելը: 3. Հարգալից վերբերմունք ցուցաբերել կայքում գրանցված բոլոր այցելուների նկատմամբ, անկախ նրանց ակումբային պատկանելությունից: Կտրականապե արգելվում է հայհոյել և վիրավորել կայքում գրանցված անձանց: Էրոտիկ և քաղաքական բնույթի գրառումները նույնպես արգելվում են: Հայհոյանք պարունակող գրառում կատարած անձի անդամակցությունը միանգամից, առանց նախազգուշացման կդադարեցվի:

 

4. Արգելվում է տեղադրել այլ կայքերին հղումներ և այլ անձնական նախագծերի գովազդային գրառումներ:

 

5. Արգելվում են այլ կայքերից նորությունների տեղադրումը քննարկումների ժամանակ` նշելով այդ կայքի ինտերնետային հասցեն:

 

6. Վիրվորական լոգոտիպերի և նկարների տեղադրումը նույնպես արգելվում է:

 

7. Չի թույլատրվում սմայլիկների և այլ նկրների առատ օգտագործումը: Խնդրում ենք յուրաքանչյուր հաղորդագրության մեջ չկիրառել մեկից ավելի սմայլիկ կամ նկար: Տեղադրվող նկարները պետք է լինեն փոքր չափսերի:

 

8. Չի թույլատրվում նկատողություններ անել կայքի ադմինիստրացիային, ինչպես նաև հորդորել ադմինիստրացիային նախազգուշացնել այլ այցելուներին:

 

9. Չի թույլատրվում նաև ինքնակամ նախազգուշացնել այլ այցելուներին կանոնների խախտման համար, դա միայն ադմինիստրացիայի իրավունքն է:

 

10. Պատժամիջոցների խստությունը որոշվում է բացառապես կայքի ադմինիստրացիայի կողմից:

 

11. Կայքի կատարելագործման հետ կպված առաջարկությունները կարող են ներկայացվել հետադարձ կապի միջոցով, այլ ոչ թե քննարկումների ժամանակ:

 

12. Barca.am կայքում մեկնաբանությունները (չատում կատարվող գրառումները մեկնաբանություն չեն համարվում) պետք է լինեն միայն ֆուտբոլային և միայն տվյալ նյութի վերաբերյալ:

 

Կայքից օգտվում են տարբեր տարիքի և սեռի ներկայացուցիչներ, որոնք կարող են ունենալ իրարից տարբերվող հայացքներ և համոզմունքներ: 


Խնդրում և պահանջում ենք միմյանց հանդեպ լինել հարգալից, պարկեշտ և բարյացակամ:


Շնորհակալություն,

Barca.am կայքի ադմինիստրացիա

 


 

Իսպանիայի Լիգա

1 Ռեալ Մադրիդ 100
2 Բարսելոնա 91
3 Վալենսիա 61
4 Մալագա 58
5 Ատլետիկո Մադրիդ 56
6 Լևանտե 55
7 Օսասունա 54
8 Ռեալ Մալյորկա 52
9 Սևիլյա 50
10 Ատլետիկ Բիլբաո 49
11 Խետաֆե 47
12 Ռեալ Սոսյեդադ 47
13 Ռեալ Բետիս 47
14 Էսպանյոլ 46
15 Ռայո Վալեկանո 43
16 Ռեալ Սարագոսա 43
17 Գրանադա 42
18 Վիլյառեալ 41
19 Սպորտինգ 37
20 Ռասինգ 27

Ամենաակտիվ օգտվողները

1 Nare 10488
2 ♥Anushik♥Messi♥ 10110
3 MeEsSi 8203
4 Samo 7895
5 Zorik23 7169
6 Z.P.14 6998
7 XAVIPEDRO(LILIT) 6771
8 DAVOUJAN 6735
9 MELINE(mm97) 6707
10 XAVIFAN 6505
Դեպի Էջի սկիզբ