2011` սեպտեմբեր
Ապաքինվելով վնասվածքից, Կարլես Պույոլը վերադարձավ խաղադաշտ հենց սեպտեմբեր ամսին: Դա մի ամիս էր, որում արձանագրվեցին խոշոր հաշվով հաղթանակներ (Բատե 0 - 5 Բարսելոնա, Բարսելոնա 5 - 0 Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա 8 - 0 Օսասունա) և գոլառատ ոչ ոքիներ (Ռեալ Սոսյեդադ 2 - 2 Բարսելոնա, Վալենսիա 2 - 2 Բարսելոնա, Բարսելոնա 2 - 2 Միլան): Սեպտեմբերին էլ Անդրես Ինիեստան վնասվածք ստացավ, ինչի պատճառով շուրջ 1 ամիս բաց թողեց: