2011` հոկտեմբեր
Իսաակ Կուենկան երբեք չի մոռանա այս ամիսը: Նա նշեց իր նորամուտը Բարսելոնայի առաջին թիմում, երբ Պեպի սաները 2 - 0 հաշվով հաղթեցին Վիկտորիա Պկզենին: Հետո Կուենկան մասնակցեց Գրանադա 0 - 1 Բարսելոնա հանդիպմանն ամբողջությամբ: Ալեքսիսն ու Պեդրոն լուրջ վնասվածքներ ունեին և նա առավելագույնս օգտվեց իր հնարավորությունից: Հենց այդ ամիս նա խփեց իր առաջին գոլը Բարսայի կազմում, երբ թիմը ջախջախեց Մալյորկային 5 - 0 հաշվով: