2011` նոյեմբեր
Նոյեմբերին Բարսելոնան ապահովեց առաջին հորիզոնականը Չեմպիոնների լիգայի H խմբում: Գվարդիոլան Սան Սիրոյում խաղադաշտ դուրս բերեց միայն 3 պաշտպանի: Այդ համարձակ քայլը տվեց իր արդյունքը` Բարսան հաղթեց 2 - 3 հաշվով: Կատալոնյան թիմի գոլերը հեղինակեցին Մեսսին ու Չավին, իսկ Վան Բոմելը դարձավ ինքնագոլի հեղինակ: Այդպիսով, Պեպի թիմն առաջին հորիզոնականով դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Լևերկուզենի Բայերի հետ: Նոյեմբերին արձանագրվեց նաև 1 բացասական փաստ` թիմը կրեց մրցաշրջանում իր առաջին պարտությունը` Խետաֆե 1 - 0 Բարսելոնա: