Մինիեստադի
Մինիեստադի
Նստատեղ` 15 276
Խաղադաշտի չափսերը` 103 x 65 մ
Մինիեստադի
Մինիեստադին բացվել է 1982 թվականի սեպտեմբերի 23 - ին և հանդիսանում է Բարսելոնայի երիտասարդական թիմերի հիմնական մարզադաշտը:
1982 թվականի սեպտեմբերի 23 - ին ճարտարապետ Խոսեպ Կասալսը և նախագծի ղեկավար Ռամոն Դոմենեկը ազդարարեցին Մինիեստադիի բացումը: 15 276 նստատեղ ունեցող մարզադաշտը կառուցվեց ընդամենը 9 ամսում: Խաղադաշտի երկարությունը 103 մետր է, լայնությունը` 65:
Շրջակայքը
Մինիեստադիի կողքին են գտնվում 3 - րդ և 4 - րդ մարզումային խաղադաշտերը: Վերջինիս երկարությունը 100 մետր է, լայնությունը` 70: Այն տեղավորում է շուրջ 1000 երկրպագու: Սովորաբար Մինիեստադիում իրենց խաղերն են անցկացնեմ Բարսելոնա Բ - ն ու Բարսելոնա Ց - ն (2007 թվականից դադարեցրել է իր գործունեությունը):
Կարևորագույն մարզական իրադարձությունները
Մինիեստադիում տեղի ունեցած նշանավոր պահերից ամենաշատը հիշվում է 1983/1984 թվականների մրցաշրջանում երիտասարդական Կոպա Դել Ռեյում Բարսելոնայի 2 - րդ թիմի` Բարսա Ատլետիկի, և Ռեալ Մադրիդի 2 - րդ թիմի դիմակայություը, որն ավարտվեց ոչ ոքի` 0 - 0: Հետագայում պարզ դարձավ, որ դա պատմական իրադարձություն էր, քանզի մրցակցի դաշտում Բարսա Ատլետիկը հաղթեց 1 - 0 հաշվով և անցավ հաջորդ փուլ: 4 տարի անց` 1987/1988 մրցաշրջանում Մինիեստադին կրկին լեփ - լեցուն էր. իրար էին հանդիպել Բարսելոնայի և Ռեալ Մադրիդի մինչև 19 տարեկան թիմերը:
Մինիեստադին նաև ընդունել է Անդորրայի հավաքականի տնային հանդիպումները Իռլանդիայի և Հոլանդիայի ընտրանիների դեմ: Իսկ Բարսելոնայի երիտասարդական թիմերն այստեղ հաստատվել են 2002 թվականից: Այն նաև հանդիսանում ակումբի նախագահական ընտրությունների անցկացման վայր:
Փարիզի եզրափակիչն ուղիղ եթերում
Մինիեստադիի պատմության մեջ ամենաէմոցիոնալ օրերից մեկը եղել է 2006 թվականի մայիսի 17 - ին, երբ ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է Չեմպիոնների լիգայի Փարիզյան եզրափակիչը: Սեյնտ - Դենի մարզադաշտը միակը չէր Եվրոպայում, որը հիանում էր Բարսելոնայի խաղով: Այդ հաղթական հանդիպմանը մարզադաշտից հետևում էին նաև 11 000 երկրպագուներ, ովքեր զբաղեցրել էին ողջ Մինիեստադին: Նրանց աչքի առաջ` հսկայական էկրանների վրա, ուղիղ հեռարձակմամբ Բարսելոնան կամային հաղթանակ տարավ Արսենալի նկատմամբ և պատմության մեջ 2 - րդ անգամ տիրացավ Չեմպիոնների լիգայի գավաթին: Դա անմոռանալի երեկո էր Բարսելոնայի բոլոր երկրպագուների համար: