2011` մայիս
Տարվա 5 - րդ ամիսն անմոռանալի էր: Մայիսի 11 - ին Բարսան 1 - 1 հաշվով ավարտեց արտագնա խաղը Լևանտեի դեմ ու հռչակվեց Լա Լիգայի չեմպիոն: 17 օր անց կայացավ ՈՒեմբլիի եզրափակիչը, որում Պեդրոյի, Մեսսիի ու Վիլյայի գոլերի շնորհիվ Պեպի թիմը ֆուտբոլային դաս տվեց Մանչեսթեր Յունայթեդին` հաղթելով մանկունյանցիներին 3 - 1 հաշվով: Դա ակումբի 4 - րդ Չեմպիոնների լիգայի գավաթն էր ու 3 - րդը վերջին 6 տարում: Ավագ Կարլես Պույոլն աչքի ընկավ անմոռանալի գործողությամբ, երբ ավագի թևկապը տվեց Աբիդալին, ով բարձրացրեց պատվավոր գավաթը: