2011` մարտ
Մրցաշրջանի միջնամասում թիմն ահավոր վատ նորությունն ստացավ` Աբիդալի մոտ լյարդի ուռուցք են ախտորոշել: Ֆրանսիացին, ով ի վերջո ապաքինվեց ռեկորդային կարճ ժամանակահատվածում, ակամայից համախմբեց թիմին և դարձավ նոր հաղթանակների ներշնչանքի աղբյուր: Երկրպագուններն իրենց աջակցությունը հայտնեցին խաղացողին սոցիալական ցանցերի և Նոու Կամպում հայտնված բազմաթիվ պաստառների միջոցով: Աբիդալի հիվանդությունը նպաստեց, որ ուժեղանա թիմը, որը ձգտում էր նոր տիտղոսներ նվաճել:


