2011` հունիս
Ամառային արձակուրդի առաջին ամսում Պույոլը վիրահատեց ծունկը: Ժաանակն էր ամփոփել նվաճած տիտղոսները: Խոսեպ Գվարդիոլայի Բարսան հնարավոր 13 գավաթից նվաճեց 10 - ը` ցուցադրելով մի ֆուտբոլ, որը հիացրեց ողջ աշխարհին: 3 տարվա ընթացքում թիմի գոլերը հեղինակել են 29 տարբեր խաղացողներ: Լա Մասիայի 4 սաները` Ժեֆրենը, Բոյանը, Տիագոն ու Մոնտոյան, Իսպանիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Տիագոն ճանաչվեց եզրափակչի ու ողջ մրցաշարի լավագույն խաղացող:






