2011` հունվար
Տարին մեկնարկեց Լա Մասիայի սաների պարգևատրմամբ: Լիոնել Մեսսին, Անդրես Ինիեստան և Չավի Էրնանդեսը ՖԻՖԱ - ի Ոսկե գնդակ մրցանակի 3 հավակնորդներն էին: Հաղթեց արգենտինացին, ով դարձավ պատմության մեջ 2 անգամ անընդմեջ Ոսկե գնդակի արժանացած Բարսայի առաջին սանը: Իր հերթին Խոսեպ Գվարդիոլան 2010 թվականի լավագույն մարզչի կոչման 3 հավակնորդների ցանկում էր ու, ի վերջո, գրավեց 3 - րդ հորիզոնականը: Իսկ տարվա խորհրդանշական հավաքականում կար Բարսայի 6 ֆուտբոլիստ` Պույոլը, Պիկեն, Չավին, Ինիեստան, Վիլյան ու Մեսսին: Ոսկե գնդակը Լա Մասիայի 3 սաները ներկայացրեցին երկրպագուներին Բետիսի դեմ խաղում, որում թիմը ջախջախեց մրցակցին 5 - 0 հաշվով: