Լես Կորտսից մինչ

Լես Կորտս մարզադաշտը, որը գործարկվեց 1922 թվականին, հիմք հանդիսացավ ակումբի աճի համար մի ամբողջ ոսկե դարաշրջան (1919-1929): Այս հիանալի ժամանակահատվածին հաջորդեց 30-ականների տասնամյա ճգնաժամը, երբ ֆաշիստական դիկտատոր Պրիմո դե Ռիվերան մարզադաշտը փակեց: Քաղաքացիական պատերազմի ժամանակ այն նաև օգտագործվեց որպես ռազմական ճամբար: Այնուամենայնիվ, Լես Կորտս մարզադաշտը ևս մեկ հիանալի ժամանակահատված էր ապրելու, որն էր Հինգ Գավաթների "Բարսելոնան", ինչը պատճառ հանդիսացավ, որ Ակումբի անդամների թիվը կտրուկ աճեց (20,000-ից 1944 թվականին մինչ 30000 1950 թվականին) Սամիտիերը 1920-ականներին և Կուբալան 1950-ականներին այն բազմաթիվ խաղացողների շարքում էին, որոնք լուսավորում էին այն մարզադաշտը, որ հստակ կմնա պատմության մեջ:

 

Փառքի տարիների սկիզբը - ԷԼ Կամփ դելս Կորտս

 

1919-1929 թվականների միջև ընկած տասնամյակը համարվում է Ակումբի ոսկե տարիքը, երբ թիմը պարծենում էր այնպիսի խաղացողներով, ինչպիսիք են Սամիտիերը, Ալկանտարան, Սամորան, Սագին, Պիերան և Սանչոն, որոնց վարպետությունն աչքի էր զարնում բազմության մեջ և Ակումբը սկսեց իրեն նույնացնել Կատալոնիայի ազգայնականության հետ, մասնավորապես, դժվար ժամանակաշրջանի ընթացքում: 1922 թվականի մայիսի 20-ին տեղի ունեցավ նոր Լես Կորտսի բացման հանդիսավոր արարողությունը, որը շուտով հայտնի դարձավ որպես "ֆուտբոլի տաճար": Դա մի հիանալի 30,000 տեղանոց մարզադաշտ էր, որը հետագայում կրկնապատկվեց` դառնալով 60.000: Ակումբի 25-րդ տարելիցի տոնակատարությունը (1924 թվական) 1924 նշանավորվեց նկարիչ Ջոզեֆ Սեգրելեսի հայտնի ազդագրով: "Բարսելոնա" ֆուտբոլային ակումբը, ընդհանուր առմամբ ուներ 12.207 անդամ և Ակումբի ապագան շատ պայծառ էր պատկերվում: Հինգ տարի անց, 1928-29 խաղաշրջանի ժամանակ, "Բարսելոնա" հաղթեց իսպանական լիգայի իր բազմաթիվ տիտղոսներից առաջինը, արժանի ժամանակաշրջան, որ տեսավ, թե նրանք ինչպես հաղթեցին կատալոնյան առաջնությունները (1923-24, 1924-25, 1925-26, 1926-27 և 1927-28), ինչպես նաև Իսպանիայի առաջնությունները (1924-25, 1925-26 և 1927-28): Այս վերջին հաղթանակը տրվեց Ռեալ Սոուսիեդադի հետ կրկնակի խաղալուց և "Բարսելոնայի" պահապան Ֆրանց Պլատկո հերոսական խաղ ցուցադրելուց հետո, ինչն ավելի ուշ տոնվեց Ռաֆայել Ալբերտիի կողմից գրված բանաստեղծությամբ:

 

Դժվարին ժամանակներ

 

Փառահեղ 20-ականների կեսերին "Բարսելոնան" մի ամբողջ տասնամյակ տուժեց ոչ մարզական հակամարտություններից: 1925 թվականի հունիսի 14-ին, Պրիմո դե Ռիվերա դիկտատորության ժամանակ, ամբոխը խաղի ժամանակ, քանզի կատալոնացիները ծաղրում էին Իսպանիայի ազգային օրհներգը, որպես ճնշման միջոց կառավարությունը վեց ամսով փակեց մարզադաշտը, որն այնուհետև կրճատվեց և դարձավ 3 ամիս` ստիպելով Գամպերին հրաժարվել ակումբի նախագահությունից: Հինգ տարի անց, 1930 թվականի հուլիսի 30-ին, ակումբի հիմնադիրը մահացավ: Թեև նրանք շարունակում էին աչքի ընկնող խաղացողներ ունենալ, ակումբի այժմ մտավ անկման ժամանակաշրջան. մի ժամանակահատված, երբ քաղաքական հակամարտությունը նսեմացվեց սպորտի ողջ հասարակության կողմից: "Բարսելոնայի" առջև ծառացավ ճգնաժամ երեք ճակատներում` ֆինանսական, սոցիալական, որը ներառում էր անդամների թվի հաստատուն անկում և մարզական, որտեղ չնայած հավաքականը հաղթեց կատալոնյան առաջնությունները (1929-30, 1930-31, 1931-32, 1934-34, 1935-36 և 1937-38) հաջողությունը երես էր թեքել նրանցից:

 

Քաղաքացիական պատերազմի հետևանքները

 

Քաղաքացիական պատերազմը սկսվելուց մեկ ամիս անց Գվադալախարայի մոտ Ֆրանկոյի զինվորների կողմից սպանվեց "Բարսելոնայի" նախագահ Ջոզեֆ Սանյոլը: Բարեբախտաբար, խումբն ուղևորվել էր Մեքսիկա և ԱՄՆ, ինչը չնայած թվում էր Ակումբի ֆինանսական փրկություն, սակայն արդյունքում թիմի կեսը ձգտում էր մնալ Մեքսիկայում կամ Ֆրանսիայում: 1938 թվականի մարտի 16-ին ֆաշիստները ռումբ գցեցին Ակումբի սոցիալական ակումբի վրա` լուրջ վնասելով այն: Մի քանի ամիս անց ֆաշիստները գրավեցին Բարսելոնան`որպես կատալոնիայի ազգայնականության նշանագիր և Ակումբը, որն այժմ ուներ 3,486 անդամ, կանգնեց լուրջ խնդիրների առջև: 1940 թվականի մարտին Ֆրանկոյի վարչակազմի ամենամոտ գործընկերը ` Էնրիկ Պինեյրո Մարկես դե լա Մեսա դե Աստան, նշանակվեց Նախագահ: Դրա հետ մեկտեղ, ակումբի անունը փոխվեց` անգլահունչ Ֆութբոլ Քլաբ "Բարսելոնայից" վերածվելով ավելի իսպանահունչ Քլաբ դե ֆուտբոլ "Բարսելոնայի" (փոփոխություն, որը վերջնականապես չեղյալ հայտարարվեց 1973 թվականին) և զինանշանի վրայի Կատալոնյան դրոշի 4 կարմիր սալիկները դարձան 2: Բնօրինակը ետ չբերվեց մինչ 1949 թվականը:

 

Արտաքսումից դեպի Լատինայի գավաթ (1949)

 

40-ականների ընթացքում ակումբն աստիճանաբար վերականգնվում էր ճգնաժամից, որը տեսել էր 1942 թվականի նրանց որակազրկումը, չնայած նրանք այդ նույն խաղաշրջանի ընթացքում հաղթել էին Իսպանիայի գավաթի խաղարկությունը: Հաջորդ խաղաշրջանի ընթացքում, Մադրիդի դեմ ամոթալի խաղի ժամանակ, երբ "Բարսելոնայի" խաղացողները սպառնացել էին մրցավարին, ոստիկանությանը, ինչպես նաև Պինեյրոյին, ով ֆաշիստական կողմնակից էր, բայց, անկեղծ ասած, զզվում էր այն վերաբերմունքից, որին որ թիմը արժանանում էր, հրաժարվեց ակումբի նախագահությունից: Հետ նվաճելով իսպանական գավաթները (1944-45, 1947-48 և 1948-49), ինչպես նաեւ Լլատինայի գավաթը (1949), թվում էր, թե ակումբը վերջապես, շրջեց այդ էջը և նախորդ մի քանի տարիների խնդիրները մնացին ետևում: 1949 թվականին "Բարսելոնան"տոնում էր իր ծննդյան 50 ամյակը: Անդամների թիվը կտրուկ աճել էր` հասնելով 24.893 և թիմը պարծենում էր 21 Կատալոնյան առաջնությունների, 9 գավաթների և 4 իսպանական լիգայի տիտղոսներով:

 

Կուբալա և հինգ գավաթ

 

Լադիսլաու Կուբալայի գալու հետ մեկտեղ (1950 թվականի հունիս) շուտով պարզ դարձավ, որ "Բարսելոնան" շատ արագ էր աճում և չափազանց մեծ էր իրենց Լես Կորտս մարզադաշտի համար: 1951 և 1953 թվականների ընթացքում "Բարսելոնան" նվաճեց իսպանական լիգայի յուրաքանչյուր առաջարկվող տիտղոս` 1951-52 և 1952-53 խաղաշրջանների, ինչպես նաև Իսպանիայի գավաթի խաղարկության (1951,52 53) ժամանակ: 1951-52 խաղաշրջանի ընթացքում թիմը նվաճեց իսպանական լիգայի հինգ գավաթ, Լատինական Էվա Դուարտե գավաթը և Մարտին Ռոսսի մրցանակը, իրենց հայտնի խաղացողներով` Բասորա, Սեսար, Կուբալա, Մորենո և Մանչոն:

 

 

Դեպի Էջի սկիզբ