2011` փետրվար
2011 թվականի փետրվարի 20 - ին Խոսեպ Գվարդիոլան անցկացրեց իր 100 - րդ խաղը Բարսելոնայի ղեկին` Լա Լիգայի շրջանակներում: Վիճակագրությունն ապշեցուցիչ էր` 79 հաղթանակ, 14 ոչ ոքի և ընդամենը 7 պարտություն: Այդպիսով, Պեպն ակումբի պատմության մեջ գրանցեց լավագույն արդյունքը: Այդ 100 խաղերում Գվարդիոլան ընդհանուր առմամբ 40 տարբեր ֆուտբոլիստների դուրս բերեց խաղադաշտ, որոնց 56% - ն ակումբի սաներ էին: Բացի այդ, թիմը 68 տուրում եղել է Լա Լիգայի առաջատար: Անհավանական վիճակագրություն:


