Զարգացում *





Էվոլյուցիան և գլխավոր իրադարձությունները
Դուք կարող եք շատ բան ասել մարզական ակումբի հաջողության կամ անկման մասին` կախված թե ինչ միջոցներով է այն օգտագործվում: Բարսելոնա ֆուտբոլային ակումբի դեպքում, ակումբի պատմությունը հստակ կարելի է բաժանել երեք հիմնական փուլերի:
Երբ Կամպ Նոուն բացվեց, այն տեղավորում էր 93,053 հանդիսատես (ի սկզբանե նախատեսված 150, 000 հանդիսատեսի փոխարեն), իսկ մարզադաշտը 107x72 մետր էր:
Այժմ այն մի քիչ ավելի փոքր է` 105x68 մետր` ՈՒԵՖԱ-յի դրույթների համաձայն: Կառուցման ժամանակ օգտագործվող հիմնական նյութերն էին բետոնն ու երկաթը:
1957 թվականից սկսած` մարզադաշտը ենթարկվել է մի քանի վերանորոգումների և բարեփոխումների:
Ամենակարևորը ներառում է լուսային համակարգի հանդիսավոր բացումը 1959 թվականին, ինչպես նաև տրիբունայի էլեկրական ցուցատախտակի և մամուլի սենյակի ավելացումը: Բայց այս որոշակի փոփոխություններից զատ, ամենամեծ հեղաշրջումն այն էր, երբ 1982 թվականին տեղի ունեցող Աշխարհի գավաթի առաջնության բացման կապակցությամբ ակումբն ընդլայնվեց և կարողացավ տեղավորել ևս 22,150 հանդիսատես:
1982 թվականի ընդլայնումից ի վեր այլ բարեփոխումներ էլ են եղել, ինչպես օրինակ ամենացածր թատերահարկի վերամոդելավորումը 1994 թվականին: Մի քանի այլ նախագծեր նպաստեցին, որպեսզի ակումբին շնորհվի 5 աստղ, այնպիսի կառույցներով, ինչպիսիք են` թանգարանը, փաստագրման կենտրոնը, Բարսելոնայի հեռուստատեսության ստուդիան և սպորտային բժշկության կենտրոնը:
Հիմնական միջոցառումների վայրը
Բարսելոնա ֆուտբոլային ակումբի տնային բոլոր հանդիպումների վայրը լինելուց զատ, Կամպ Նոուն նաև ականատես է եղել մի քանի միջազգային գլխավոր եզրափակիչ խաղերի` ներառյալ Գավաթակիրների գավաթի և Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումները և 1992 թվականին տեղի ունեցած Օլիմպիական խաղերի ֆուտբոլի եզրափակիչ խաղը: Բայց Կամպ Նոուն միայն մարզական միջոցառումների անցկացման համար չի ծառայել, այնտեղ են անցել միջազգային որոշ կարևոր իրադարձություններ ևս, ինչպես օրինակ, Մայքլ Ջեքսոնի, Խուլիո Իգլեսիասի, Խոսե Կարերասի և այլոց համերգները, ինչպես նաև Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի այցը 1982 թվականի նոյեմբերի 7-ին:
Կամպ Նոուն նաև օգտագործվել է ակումբի պատմության մեջ կարևոր նշանակություն ունեցած իրադարձությունների համար, ինչպես օրինակ, ակումբի 75-րդ տարեդարձը 1974 թվականի նոյեմբերի 27-ին, երբ ակումբի "Կանտ դել Բարսա" օրհներգը հնչեց առաջին անգամ, և շատ այլ իրադարձություններ, ներառյալ` 1999-ի հարյուրամյակի տոնակատարությունները և բացման արարողությունը, որտեղ Խուան Մանուել Սերրան երգեց ակումբի օրհներգը: