2011` դեկտեմբեր
2011 թվականի վերջին ամիսը ֆանտաստիկ ստացվեց Բարսելոնայի համար: Թիմը 1 - 3 հաշվով գերկարևոր հաղթանակ տոնեց Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտում Ռեալ Մադրիդի նկատմամբ: Հավերժ թշնամու դաշտում Գվարդիոլայի Բարսան դեռ չի պարտվել: Հետո Պեպի սաներն ուղևորվեցին Ճապոնիա և մասնակցեցին Աշխարհի ակումբային առաջնությանը: 2 խաղ, 2 հաղթանակ, 2 - ն էլ 4 - 0 հաշվով և նվաճած հերթական գավաթը: Սակայն եղավ 1 անչափ վատ պատահար` Վիլյան կոտրեց ոտքը ու կբացակայի 4 - ից 5 ամիս: