Համախմբում Եվրոպայում. Ուեմբլիից դեպի Հռոմ (1992-2009)

Երազանքի թիմի ձեռք բերած հաջողությունը (Եվրոպայի գավաթի հաղթանակը 1992 թվականին) սահմանեց չափազանց բարձր չափանիշ, սակայն 1994 թվականինԱթենքում տեղի ունեցած Եվրոպայի գավաթի եզրափակչում կրած պարտությունը վերջ դրեց այդ շրջանին:
1996 թվականին թիմի մենեջեր Յոհան Կրոյֆի վիճահարույց մեկնումը նոր էջ բացեց, որն իր առաջին պտուղները քաղեց 1997 թվականին` հաղթելով մեկ այլ Գավաթակիրների Գավաթ, Իսպանիայի գավաթը, որին հետևեցին Լիգայի և Եվրոպայի գավաթի հաղթանակները:
Չնայած հաջողություններին` Կրոյֆի մեկնումը խորը անդունդ բացեց Ակումբի անդամների և երկրպագուների միջև, ինչը մեծ ազդեցություն թողեց Ակումբի կյանքի վրա: Այս ամենը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ֆուտբոլի տնտեսական կարևորությունը փոխեց մեխանիզմը. հովանավորությունն ավելացավ, կնքվեցին հեռուստատեսային ցուցադրման իրավունքի գործարքներ, խաղը դիտելու համար սկսեցին վճարել, սկսեցին դուրս գալ խաղացողների պայմանագրերի դրույթներից և այլն: Այս բոլոր գործառնություններն ավելի էին դժվարացնում ֆուտբոլային մեծ ակումբների կառավարումը: Ի լրումն այս ամենի` սպասվում էին ակումբի հարյուրամյա տոնակատարությունները, որոնք մեկ անգամ ևս պետք է արժևորեին Ակումբի կարևորությունը: Միևնույն ժամանակ, անդամների և երկրպագուների միջև պառակտումները շարունակվում էին, ինչը վերջ դրեց Խոսե Լուիս Նունիեսի նախագահությանը, ով կարճ ժամանակահատված հաջորդեց Ջոն Գասպարտին, մինչ Ջոն Լապորտայի գալը (2003 թվական):
Անհավասարաչափ առաջընթաց
Բոբի Ռոբսոնի և Լուիս Վան Գաալի հետ, որպես կառավարիչներ, թիմը հասավ ուշագրավ հաջողությունների, հատկապես 1996-97 խաղաշրջանի Գավաթակիրների Գավաթի խաղարկությանը, և երկու հետևյալ խաղաշրջանները` Լիգայի երկու տիտղոսների հետ միասին: Բայց և այնպես, այն զգացումը, որ մի դարաշրջան ավարտվեց, մնացել էր, իսկ Ակումբի սրտում առկա պառակտումը դարձավ ավելի լայն: 1999-2000 մրցաշրջանի մարզական անհաջողությունները համոզեցին նախագահ Նունիեսին, որ հրաժարական տալու ժամանակն է:
Տոնելով հարյուրամյակը
Ցանկացած կազմակերպության համար հեշտ չէ 100 ամյակին հասնել: Եվ այդ ամենով հանդերձ պահպանել կայունություն և շարունակականություն: Այս պատճառով Ակումբի հարյուրամյա հաբելյանական տարին` 1998 թվականի նոյեմբերից մինչ 1999 թվականի նոյեմբերը շատ բուռն էր և հագեցած էր տարատեսակ գործունեությամբ: Նկարիչ Անտոնի Տապիեսը ստեղծեց Ակումբի պաշտոնական պաստառը, իսկ երգիչ-երգահան Խուան Մանուել Սերատը երգեց իր "Կանտ դել Բարսա" հայտնի երգը: Հարյուրամյակը նպատակ ուներ կապես Ակումբի փառավոր անցյալը և հույսերով լի ապագան: Պատմական հարյուրամյա խաղաշրջանի ժամանակ "Բարսելոնան" հաղթեց ֆուտբոլի, բասկետբոլի, ձեռքի գնդակի և հոկեյի առաջնությունները:
Միջթագավորություն
Ակումբի նախագահ Նունիեսի հրաժարանը նոր ընտրությունների անցկացման պատճառ հանդիսացավ (Հուլիս, 2000 թվական), որի ժամանակ հաղթեց Ջոն Գասպարտը, ով նախորդ 22 տարիների ընթացքում եղել էր փոխնախագահ: Պարտված թեկնածուն Լուիս Բասսատն էր: Գասպարտի նախագահությունը ոչնչով չփայլեց և Ակումբն ընկավ ավելի խորը ճգնաժամի մեջ: 2003 թվականի փետրվարին նա հրաժարական տվեց` սկիզբ դնելով անորոշության ժամանակահատվածին, որը տևեց մինչև հուլիս: Հուլիսին անցկացվեցին նոր ընտրություններ: Սակայն, այս ճգնաժամը չէր խանգարում, որ նրանք հաղթանակ տանեն մրցույթներում, ինչպես օրինակ, Եվրոպական բասկետբոլի բարձրագույն խմբի առաջնությունը 2003 թվականի մայիսին:
Նախագահ Ջոն Լապորտա
Նախագահական ընտրությունները տեղի ունեցան 2003 թվականի հունիսի 15-ին, որում հաղթեց երիտասարդ իրավաբան Ջոն Լապորտան` առաջ անցնելով գովազդի գործադիր տնօրեն Լուիս Բասսատից: Սա նշվեց որպես նոր դարաշրջանի սկիզբ, որին վերագրվեց նոր նախագծի հուզմունքը և համաշխարհային մակարդակի աստղերի հետ պայմանագրերի ստորագրումը, ինչպիսիք են` Ռոնալդինիոն, Դեկուն և Էտօ’օ-ն: Այս նոր թիմը շատ կարճ ժամանակահատվածի ընթացքում հաջողության հասավ` հաղթելով 2004-2005 թվականների առաջնությունները և դրան հաջորդող խաղաշրջանը: Այս հաջողությունները, որոնք գագաթնակետին հասան երկրորդ Եվրոպայի գավաթի խաղարկության ժամանակ, մեկտեղել էին ոտքի կանգնելու վճռական ջանքերը, ինչպես նաև երկրպագուների և անդամների ներգրավումը "Ավելին, քան պարզապես ակումբ" կարգախոսի ներքո: Սա հանգեցրեց անդամների թվի ռեկորդային աճին, որը 2006 թվականին, "Մեծ մարտահրավերներ" քարոզարշավի շնորհիվ գերազանցեց 150 000-ը:
2006 թվական, երազային տարի
Կասկած չկա, որ 2006 թվականը "Բարսելոնայի" պատմության մեջ կնշվի որպես շատ հատուկ տարի: Ակումբը նվաճեց իր երկրորդ Եվրոպայի գավաթը` Փարիզում 2:1 հաշվով ջախջախելով "Արսենալին": Այդ տարի Ջոն Գամպերը բացեց նաև "Սուրբ Խուան Դեսպի" մարզական կենտրոնը և սեպտեմբերին Նյու Յորքում ստորագրվեց համաձայնագիր ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ: Այս համաձայնագիրը վկայում է "Բարսելոնայի" մարդասիրական հատկությունների մասին և ևս մեկ անգամ հաստատում է, որ "Բարսելոնան ավելին է, քան պարզապես ակումբ":
2009 թվական`լավագույն տարին ակումբի պատմության մեջ
2008-09 մրցաշրջանի ժամանակ Խոսե Գուարդիոլայի ժամանումը` որպես առաջին հավաքականի գլխավոր մարզիչ, թիմին նոր էներգիա հաղորդեց, և նրանք արձանագրեցին ամենահաջողակ խաղաշրջանն իրենց ողջ պատմության ընթացքում` կրկնակի հաղթելով Իսպանիայի առաջնությունը և գավաթը, Չեմպիոնների լիգան, ինչպես Եվրոպայի, այնպես էլ Իսպանիայի սուպեր գավաթները, և Աշխարհի ակումբային առաջնության գավաթը: Հաղթած վեց տիտղոսները բերեցին հեղինակություն և համընդհանուր հարգանք` հիմնված այն առանցքային խաղացողների վրա, ովքեր եկել էին Լա Մասիայից, ինչպես օրինակ, Մեսի, Ինիեստան, Խավին կամ Պեդրոն: 2:6 հաշվով տարած հաղթահակը Բերնաբեում, Հռոմում տարած հաղթանակն ընդդեմ "Մանչեսթեր Յունայթեդի" կամ Աբու Դաբիում "Էստուդիանտեսի" դեմ տարած հաղթանակը հենարանակետ դարձան "Բարսելոնայի" երկրպագուների համար: Հաջողությունն օգնեց Ակումբին ընդլայնել իր սոցիալական դերը և բարձրացնել հեղինակությունը զանգվածային լրատվամիջոցների շրջանակներում: 2009 թվականի նոյեմբերին Ակումբն ուներ 172 938 անդամ:
2009-2010 մրցաշրջանի ժամանակ, կրկին Գուարդիոլայի հսկողության տակ , երկրորդ տարին անընդմեջ, նրանք չեմպիոնի տիտղոս ստացան` ակումբի պատմության քսաներորդ տարում սահմանելով նոր ռեկորդ` վաստակելով 99 միավոր: Տիտղոսը չէր որոշվել մինչ վերջին օրը, երբ տետք է տեղի ունենար խաղ ընդդեմ Վալյադոլիդի, և տոնակատարություններն անցկացվեցին հենց նույն երեկոյան "Կամփ Նոու"-յում երկրպագուների հետ միասին: