Մարզահագուստ

 

Մարզահագուստը


ՖԱ Բարսելոնայի ամենաբնորոշ տարրերից մեկը խաղացողների մարզահագուստի գույներն են:



Ալ և կապույտ գույներն ավելի քան 100 տարի է, ինչ զարդարում են ակումբի մարզաշապիկը և ակումբն ստացել է իր Բլաուգրանա անվանումը`կատալոներեն այս գույների անվանումների համադրման շնորհիվ: Այդուհանդերձ, չնայած շապիկի ոճը տարիների ընթացքում գրեթե չի փոխվել, ակումբի գոյության առաջին տասնամյակի ընթացքում կիսավարտիքները սպիտակ էին, ապա` սև, և միայն 20-ական թվականներին ընդառաջ դարձան կապույտ:



Թե ինչու ակումբն ի սկզբանե այս շապիկը չէր կրում, բանավեճի առիթ էր դարձել ակումբի պատմաբանների համար, և չնայած առաջ քաշվեցին մի քանի տեսություններ, ոչ ոք այդպես էլ չկարողացավ հստակ ապացուցել, որ այս գույներն ընտրվել են որևէ խորհրդանշանական պատճառով: Բնականաբար, տեսությունների մեծ մասը կապված էին ակումբի ծագման և հիմնադրման հետ: Օրինակ, մի քանի տարի անընդհատ պնդում էին, որ Բարսելոնայի մարզաշապիկի գույներն ընտրվել են շվեդական այն ակումբից, որը Գամպերն ավելի վաղ էր հիմնադրել և որ դրանք շվեդական այն գավառի գույներն են, որտեղ ծնվել էր Գամպերը: Այժմ մենք գիտենք, որ այս տեսակետի իրողությունն այնքան էլ հավանական չէ:


Մեկ այլ ընդհանուր, բայց չապացուցված տեսության համաձայն, հիմնադիրները` գույների իրենց ընտրությունը կայացրել են` ելնելով այն մատիտների գույներից, որոնք այն ժամանակ մեծ տարածում ունեին: Կան ավելի տաղտկալի վարկածներ, ինչպես օրինակ այն, որ մայրը Կոմամալա եղբայրներին տարբեր` կարմիր և կապույտ գոտիներ էր կապում վերջիններիս զանազանելու համար, մինչ նրանք սեփական հագուստ կունենային: Բայց, ինչպես արդեն նշվեց, այս տեսություններից և ոչ մեկը հիմնավորապես չհաստատեց, թե ինչու էր Բարսելոնան իր ստեղծման օրվանից այս գույներով մարզահագուստ կրում: Բայց մի բան հաստատ է` Բարսելոնայի մարզահագուստն ամենաճանաչելի և ամենահանելուկային մարզահագուստն է ֆուտբոլի աշխարհում:

 

 

Իսպանիայի Լիգա

1 Ռեալ Մադրիդ 100
2 Բարսելոնա 91
3 Վալենսիա 61
4 Մալագա 58
5 Ատլետիկո Մադրիդ 56
6 Լևանտե 55
7 Օսասունա 54
8 Ռեալ Մալյորկա 52
9 Սևիլյա 50
10 Ատլետիկ Բիլբաո 49
11 Խետաֆե 47
12 Ռեալ Սոսյեդադ 47
13 Ռեալ Բետիս 47
14 Էսպանյոլ 46
15 Ռայո Վալեկանո 43
16 Ռեալ Սարագոսա 43
17 Գրանադա 42
18 Վիլյառեալ 41
19 Սպորտինգ 37
20 Ռասինգ 27
Դեպի Էջի սկիզբ