2011` օգոստոս
2 - ամսյա հանգստից և մի քանի ընկերական խաղերից հետո մեկնարկեց 2011/2012 մրցաշրջանը: Բարսելոնան Իսպանիայի սուպերգավաթում ընդհանուր 5 - 4 հաշվով հաղթեց Ռեալ Մադրիդին ու նվաճեց մրցաշրջանի առաջին տիտղոսը: 2 խաղերում իրեն փայլուն դրսևորեց Մեսսին` դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: 1 շաբաթ անց Բարսելոնան իր թանգարանում ավելացրեց ՈՒԵՖԱ - ի սուպերգավաթը` հաղթելով Պորտուին 0 - 2 հաշվով: Գոլերը հեղինակեցին Մեսսին և Բարսան նոր տեղափոխված Ֆաբրեգասը: Այդպիսով, Գվարդիոլայի օրքոք թիմը հնարավոր 15 գավաթներից նվաճեց 12 - ը: Ապշեցուցիչ է: