2011` ապրիլ
Ապրիլն իր հետ բերեց Էլ Կլասիկոների շքերթ: Բարսելոնան էլ ավելի մոտեցավ Լա Լիգայի չեմպիոնի կոչմանը` 1 - 1 հաշվով ավարտելով խաղը Սանտիգո Բեռնաբեուում: Այնուհետև թիմը պարտվեց Ռեալին 0 - 1 հաշվով Կոպա Դել Ռեյի եզրափակչում` Մեստալյայում: Այդուհանդերձ դեռ 2 խաղ կար առջևում` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի 2 խաղերը, որոնցում Պեպի թիմը հաղթեց ընդհանուր 3 - 1 հաշվով: Առավել անմոռանալի էր 0 - 2 հաշվով հաղթանակը Մադրիդում, երբ Մեսսին 2 շքեղ գոլ հեղինակեց: ՈՒեմբլին և Չեմպիոնների լիգայի չեմպիոնի 4 - րդ կոչումը սպասում էր Բարսային:
