Օրհներգ

Օրհներգ


Ակումբում արդեն լիիրավ  հաստատված ավանդույթ է, որ, ընդհուպ մինչև Կամպ Նոույի կառուցումը, ակումբի` "Էլ կանտ դել Բարսա" անունը կրող օրհներգը մինչև խաղը սկսելը բարձրախոսների օգնությամբ հնչում է մարզադաշտում և բոլոր երկրպագուներն այն միաձայն երգում են:


Առաջին անգամ այն հանրությանը ներկայացվեց 1974 թվականի նոյեմբերի 27-ին` մինչ 75-ամյա տարեդարձի տոնակատարությունների ավարտը խորհրդանշող խաղի սկսվելը: 3600 հոգանոց երգչախումբը, որի ղեկավարն էր Օրիոլ Մարտորելը, հավաքվել էր   մարզադաշտում օրհներգն առաջին անգամ հանրությանը ներկայացնելու համար: Խոսքերի հեղինակն էր Ժոզեֆ Մարիա Էսպինան և Ժաումե Պիկասը, իսկ երաժշտության հեղինակը Մանուել Վալլսն էր: Շուտով երգը մեծ ճանաչում գտավ: Երկրպագուներին դուր էր գալիս այն, որ նրանք կարող են ծափահարել երգի ռիթմիկ պահերի ժամանակ, և այն, որ բառերը կատարելապես արտացոլում էին այն, ինչ նրանք կցանկանային ասել Բարսելոնային սատարելու համար, հատկապես ոգին, որ հյուրերին ներգրավում էր կատալոնյան հասարակության մեջ, ոգի, որն արտացոլվում էր ակումբի անդամակցության ողջ ճանապարհի ընթացքում:


Այդուհանդերձ, սա միակ հիմնը չէ, որ ակումբն ունեցել է այս տարիների ընթացքում: Առաջին օրհներգը ստեղծվել էր 1923 թվականի փետրվարի 18-ին` Ռաֆայել Ֆոլչ Կապդեվիլայի գրած խոսքերով և Էնրիկ Մորերայի գրած երաժշտությամբ: Դա ներկայացվեց Օրֆեո Գրացիենց երգչախմբի կողմից հին Լես Կորտս մարզադաշտում` ի պատիվ կատալոնյան ֆուտբոլի և Ջոն Գամպերի: Այդ ժամանակների վերամբարձ տրամադրության պահպանման համար երգի բառերն արտահայտում էին "սպորտի և կատալոնյան ազգի" միջև առկա կապը:

Օրհներգ 1923 Օրհներգ 1923


Ավելի ուշ, 50-րդ տարեդարձի կապակցությամբ, Էստեվ Կալզադան նոր օրհներգի համար բառեր գրեց, որոնք հետո համադրվեցին Խուան Դոտրասի գրած երաժշտության հետ: Օրներգը կոչվում էր "Բարսելոնա, սեմպրե ամունթ" (Բարսելոնայի հետ միշտ վեր), և, անտեսելով այդ ժամանակվա քաղաքական իրադրությունը, այն գրվեց կատալոներեն:

Օրհներգ 1949 Օրհներգ 1949


1957 թվականին Ժոզեֆ Բադիան նույնպես օգտագործեց կատալոներենը երրորդ օրհներգի բառերը գրելու համար: "Հիմն լ’Էստադի"-ն (Օրհներգ մարզադաշտի համար) հնչեց Կամպ Նոուի բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Առաջին անգամ էր, որ "Բարսա" բառը հնչում էր ակումբի օրհներգի մեջ, որի երաժշտության հեղինակը Ադոլֆ Կաբանեն էր:

Օրհներգ 1957 Օրհներգ 1957


"Էլ կանտ դել Բարսա"-ն այնքան հաջողակ էր, որ ակումբի նախկին օրհներգերը շուտ մոռացվեցին, նույնիսկ  "Հիմն լ’Էստադի"-ն, որը 1974 թվականին ակումբի պաշտոնական մեղեդին էր: "Էլ կանտ դել Բարսա"-ն այնպես է մտել ակումբի պատմության մեջ, որ այժմ` 30 և ավել տարի անց, ոչ մեկի մտքով նույնիսկ չի էլ անցնում, որ նոր օրհներգ գրելու անհրաժեշտություն կա: Օրհներգը գրվել է ակումբի հարյուրամյակի կապակցությամբ "Կանտ դել Սենթենարի" անվամբ և առաջին անգամ ներկայացվել է 1998 թվականի սեպտեմբերի 22-ին: Բառերի հեղինակն է Ռամոն Սոլսոնան, երաժշտության հեղիւնակն է Ռոս Մարբան, բայց սկզբից էլ պարզ է, որ այն պետք է օգտագործվի այդ տոնակատարությունների համատեքստում:

Օրհներգ 1974 Օրհներգ 1974 (մինչ օրս)

Օրհներգ հազարամյակ Օրհներգ հազարամյակ



 

Իսպանիայի Լիգա

1 Ռեալ Մադրիդ 100
2 Բարսելոնա 91
3 Վալենսիա 61
4 Մալագա 58
5 Ատլետիկո Մադրիդ 56
6 Լևանտե 55
7 Օսասունա 54
8 Ռեալ Մալյորկա 52
9 Սևիլյա 50
10 Ատլետիկ Բիլբաո 49
11 Խետաֆե 47
12 Ռեալ Սոսյեդադ 47
13 Ռեալ Բետիս 47
14 Էսպանյոլ 46
15 Ռայո Վալեկանո 43
16 Ռեալ Սարագոսա 43
17 Գրանադա 42
18 Վիլյառեալ 41
19 Սպորտինգ 37
20 Ռասինգ 27
Դեպի Էջի սկիզբ