Կամպ Նոուն այժմ *

Կամպ Նոուն այժմ *


Հինգ ստղանի մարզադաշտ

 

 

 

Հին Լես Կորտսի տարածքը մի քանի ընդլայնումներից հետո կարողացավ տեղավորել 60, 000 հանդիսատես:

 

Դա բավարար չէր ակումբի հանդեպ աճող հետաքրքրությունը բավարարելու համար, հատկապես` հունգարացի գերաստղ Լադիսլաու Կուբալայի ժամանման հետ մեկտեղ ակնհայտ էր, որ նոր մարզադաշտն ուղղակի անհրաժեշտություն է:

 

Նոր մարզադաշտի ճարտարապետները Ֆրանցիսկ Միթջանս Միրոն` Միրո Սանսի զարմիկը և Խոսե Սոտերաս Մաուրն էին, ովքեր համագործակցում էին Լորենսո Գարսիա Բարբոնի հետ: Մարզադաշտը կառուցվեց 1954-1957 թվականներին` հիմնավորապես երկաթի և բետոնի օգտագործմամբ: Ամբողջ նախագիծն արժեցավ գրեթե 288 միլիոն պեսետա, ինչը նշանակում էր, որ հաջորդ մի քանի տարիների ընթացքում ակումբն ընկնելու էր ծանր պարտքի տակ:

 

Չնայած սկզբում ակումբի պաշտոնական անունը պետք է լիներ Էստադի դել ՖԱ Բարսելոնա, շուտով այն ավելի հանրաճանաչ դարձավ որպես Կամպ Նոու (նոր մարզադաշտ)` ի տարբերություն ակումբի հին` Լես Կորտս անվան: Պաշտոնապես անվանափոխությունը տեղի ունեցավ 2000/2001 խաղաշրջանում, երբ ակումբի բոլոր անդամները քվերարկեցին և մեծամասնությունը գերադասեց, որ ակումբի նոր անունը լինի Կամպ Նոու` Էստադի դել ՖԱ Բարսելոնայի փոխարեն:

 

Մարզադաշտի առավելագույն բարձրությունը 48 մետր է, և այն ընդգրկում է 55.000 քառակուսի մետր մակերես (250 մետր երկարությամբ և 220 մետր լայնությամբ): ՈՒԵՖԱ դրույթների համաձայն`խաղադաշտի տարածքը փոքրացվեց մինչև 105x68 մետր:

 

99.354 հանդիսատես ընդունելու կարողությամբ, այն այժմ ամենամեծ մարզադաշտն է Եվրոպայում: Սակայն, ընդհանուր հզորությունը տարիների ընթացքում փոփոխվել է` տարբեր բարեփոխումների շնորհիվ: 1957 թվականին, երբ մարզադաշտն առաջին անգամ բացվեց, այն տեղավորում էր 93.053 հանդիսատես, որն ավելացվեց մինչ 120,000-ի` 1982 թվականի ՖԻՖԱ-յի աշխարհի գավաթի կապակցությամբ: Սակայն, 1990-ականներին նոր կանոնակարգերի ներդրումը նվազեցրեց մարզադաշտի հզորությունը մինչ 99,000 հանդիսատես:

 

1998-99 խաղաշրջանում ՈՒԵՖԱ-ն ճանաչեց Կամպ Նոույի ծառայությունները և գործառույթները` ակումբին շնորհելով հինգ աստղանի կարգավիճակ: Ամբողջ Իսպանիայում կա ընդամենը երեք այլ մարզադաշտ, որոնք կարող են դա վիճարկել` Լյուիս Քոմփանիս օլիմպիկ մարզադաշտը, Բարսելոնայի նոր Կարտուջա օլիմպիկ մարզադաշտը Սեվիլիայում և Վիսենտե Կալդերօ'ն` տուն Ատլետիկո Մադրիդի տունը:

 

Տարբեր հարմարություններից զատ, որոնք առաջարկվում են մարզադաշտի ներսում առանձնահատուկ նշվում են հանդերձարանների կողքին գտնվող մատուռը, նախագահի օթյակը, VIP սրահները, մամուլի սենյակները, մի քանի հեռուստատեսության ստուդիաներ, մարզական բժշկության կենտրոնը, օպերատիվ վերահսկման միավորը, վետերան-խաղացողների տարածքը, ՖԱ Բարսելոնայի թանգարանը և այլն:

 

 

 

Դեպի Էջի սկիզբ