Ակումբը չափահաս դառավ "Կամպ Նոու" մարզադաշտի կառուցման հետ մեկտեղ:
Ակումբը չափահաս դառավ "Կամպ Նոու" մարզադաշտի կառուցման հետ մեկտեղ: Ճարտարապետական առումով դա աննախադեպ նախագիծ էր, քանզի շատ յուրօրինակ էր և ֆինանսական մասշտաբով հավակնոտ:
Սակայն այն թիմի համար, որն օր օրի ուժեղանում էր, նոր մարզադաշտի կառուցման համար շատ հիմնավոր պատճառներ կային: Բայց և այնպես, սկզբնական տարիներին մարզադաշտն ականատես եղավ Ակումբի առավել միջակ ժամանակաշրջաններին` շատ քիչ սպորտային հաջողություններով:
Սակայն, անկախ ամեն ինչից, երկրպագուների բանակն օրեցոր աճում էր, մեծ մասամբ Ակումբին առընթեր ավելի կարևոր սոցիալական նշանակության շնորհիվ: Դա ավելի ակնհայտ դարձավ, երբ Նարսիս դե Կարերասը 1968 թվականին դարձավ նախագահ և հորինեց այնպիսի մի արտահայտություն, որը դառնալու էր Ակումբի կարգախոսը "Ավելին, քան ակումբ": "Բարսելոնա" ֆուտբոլային ակումբը սկսեց ասոցացվել Կատալոնիայում առկա ամենաթեժ պրո-Կատալոնյան և հակա-Ֆրանկո սենտիմենտների հետ: Սա նպաստում էր, որ տեղական հասարակության մեջ բավականին ազդեցիկ ակումբը գնալով ավելի սերտ հարաբերություններ հաստատի մշակութային աշխարհի հետ: Հոլանդացի գերաստղ Յոհան Կրոյֆի հետ պայմանագիր ստորագրելուց հետո "Բարսելոնան" հաղթեց 1973-1974 լիգայի տիտղոսը, որը համընկավ ակումբի 75-ամյա տարելիցի հետ, պահ, որն ավելի մտերմացրեց "Բարսելոնայի" երկրպագուներին, չնայած այն բոլոր սահմանափակումներին, որ պարտադրում էր Ֆրանկո ռեժիմը:
"Կամպ Նոուն" դառնում է նոր փուլ
1940-ականների վերջերին պարզ դարձավ, որ չնայած Լես Կորտսը բավականին ընդլայնվել էր, այնուամենայնիվ, այն բավարար չէր "Բարսելոնա" ֆուտբոլային ակումբի համար և Ակումբը սկսեց ուսումնասիրել նոր մարզադաշտ գնելու հնարավորությունը: Ֆրանսես Միրո-Սանսը, ով նախագահում էր 1953 թվականից, այս նախագծի շարժիչ ուժն էրկանգնած շարժիչ ուժն նախագծի, և 1957 թվականի սեպտեմբերի 24-ին վերջապես բացվեց "Կամպ Նոու" մարզադաշտը: Այն կարող էր հյուրընկալել 90 000 հանդիսատեսի` ներառյալ 49 000 ակումբի անդամները: Դա նոր փուլ էր այն թիմի համար, որը մեծ խոստումներ էր տալիս, այդ թվում` հաղթել 1957 թվականին Մոնժուիկում տեղի ունեցող գավաթի խաղարկության եզրափակչին:
Չեմպիոնների լիգայի (1958-59 և 1959-60 խաղաշրջաններ) և ՈւԵՖԱ-ի գավաթի (1957-1958 և 1959-60 խաղաշրջաններ) ժամանակ տարած հաղթանակները մեծամասամբ պայմանավորված էին լեգենդար մարզիչ Էլենիո Էրերայի ներկայությամբ, ով իր թիմում ուներ բազմաթիվ տաղանդավոր խաղացողներ` ներառյալ Կոկսիսը, Սզիբորը, Էվարիստոն, Կուբալան, Էուլոջիո Մարտինեսը, Սուարեսը, Վիլլավերդեն, Օլիվելլան, Ջենսանան, Սեգարան, Գրասիան, Վերգեսը և Տեխադան: Բայց այս աստղաբույլը չի հաղթահարի 60-ականները: 1961 թվականին Եվրոպայի գավաթի եզրափակչում կրած պարտությունը հիմք հանդիսացավ հիասթափության ժամանակաշրջանի համար, որում միակ հիմանական տիտղոսները, որ "Բարսելոնան" հաղթեց դա 1963 և 1968 թվականների գավաթներն էին և ՈւԵՖԱ-ի գավաթը 1966 թվականին:
Ավելին, քան ակումբ
Սակայն, թեև հաջողությունները սակավաթիվ էին, ակումբի անդամների թիվը շարունակում էր աճել: "Բարսելոնային" ամենամեծ առավելությունն այն էր, որ այն համարվում էր Կատալոնիայի աճող մասնիկ, ինչը հակասում էր Ֆրանկո ռեժիմին: Նորընտիր նախագահ Նարկիս դե Կարերասը 1968 թվականի իր ելույթի ժամանակ ասաց իր հայտնի խոսքերը, որ "Բարսելոնան ավելին է, քան պարզապես ակումբ": Նախագահ Ագուստի Մոնտալ ի Կոստան (1969-1977) ընդունեց սա որպես քայլ առաջ և արեց ամեն ինչ Ակումբի կատալանյան ինքնությունն ավելի կարևորելու համար` անտեսելով Ֆրանկո բռնապետության մեջ առկա սահմանափակումները: Նա պայքարեց հանուն այն բանի, որ ֆուտբոլը դառնա ժողովրդավարական, ինչը հանգեցրեց Ֆրանկո մարզական հեղինակությունների հետ հակամարտությունների խորացման:
Յոհան Կրոյֆը ժամանում է
Օտարազգի ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ստորագրումը վիճահարույց հարց էր` մինչ Դի Ստեֆանոյի գործը (1953 թվական): 1970 թվականին "Բարսելոնան" տուժեց է մարզական հեղինակությունների քմահաճ բնավորության պատճառով, ինչպես օրինակ իսպանացի ծնողներ ունեցող օտարերկրացիների կարգավիճակի որոշման ժամանակ: Սակայն Կրոյֆին վերջապես թույլ տրվեց անդամագրվել ակումբին և նա 1973 թվականի հոկտեմբերի 28-ին խաղաց իր առաջին խաղը: Հոլանդացու անմիջական ազդեցությամբ` "Բարսելոնան" հաղթեց լիգայի տիտղոսը: Առավել հիշարժան գիշերը բոլորի համար 5-0 հաղթանակն էր ընդդեմ "Ռեալի", "Բարսելոնան" ասպարեզ հանեց հարձակվողների հզոր կվինտետ` Ռեքսաչ, Ասենսի, Կրոյֆ, Սոտիլ և Մարսիալ: Կրոյֆի խաղացողների նոր սերնդի ներկայացուցիչներից էր, բնատուր առաջատար, ինչպես դաշտում, այնպես էլ դաշտի սահմաններից դուրս և նա գրավեց զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը:
75-րդ տարելիցը
Ակումբի սոցիալական ինքնությունը փչացրեց ակումբի բարձր տրամադրությունը, երբ 1973-74 լիգայի առաջնությունը համընկավ ակումբի 75-րդ տարելիցին 1974 թվականի աշնանը: Ավանգարդ պաստառով, որը մշակել էր նկարիչ Խուան Միրոն, տոնակատարությունները շատ հանրային բնույթ էին կրում, ինչը ցույց էր տալիս, թե թե "Բարսելոնան" այն ժամանակ ինչ նշանակություն ուներ ժողովրդի համար: Տոնակատարություններին մասնակցում էին արվեստագետներ, գրողներ, երգիչներ եւ այլ վառ ներկայացուցիչներ, ովքեր ներկայացնում էին կատալոնյան հասարակության ամենադինամիկ կողմերը: Տարելիցի կապակցությամբ "Սանթ Խորդի" երգչախումբը ձայնագրեց "Կանտ դել Բարսա" երգը, որը հետագայում դարձավ Ակումբի պաշտոնական օրհներգը: